Առողջապահություն Հասարակություն 

Բժիշկը հրաժարվել է ընդունել ՁԻԱՀ-ով հիվանդին՝ ասելով. «Թող շուտ մեռնի»

Ռուսաստանում պոլիկլինիկայի բժիշկը հրաժարվել է ընդունել ՁԻԱՀ-ով հիվանդին՝ ասելով. «Թող շուտ մեռնի»: Այս մասին հայտնել է Պերմի տարածքում գտնվող դատապարտյալների իրավունքների հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Աննա Կարգապոլցևան:

Հայտնի է, որ կալանավայրից վերջերս ազատված հիվանդը հայտնել է, որ իր կյանքը փրկելու համար անհրաժեշտ են դեղամիջոցներ, որոնք շուտով կվերջանան: Կարգապոլցևան նրա հետ միասին գնացել է տեղի պոլիկլինիկա, որտեղ թերապևտը խորհրդակցության փոխարեն բղավել է նրանց վրա:

«Անմիջապես հեռացեք սեղանի մոտից: Դուք մեզ բոլորիս կվարակեք: Այս Կարգապոլցևան և նրա ամուսինը, հավանաբար, նույնպես ՁԻԱՀ-ով վարակված են, քանի որ աշխատում են այսպիսի մարդկանց հետ: Ահա նրա բժշկական քարտը, պետք է նայել, իսկ սա թող շուտ մեռնի», - պատմել է իրավապաշտպանը:

Ավելի ուշ կազմակերպությանը հաջողվել է կապվել ՁԻԱՀ-ի տարածաշրջանային կենտրոնի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն դեղամիջոցը ստանալու վերաբերյալ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից