Հասարակություն 

Քչերը գիտեն, որ Մուամմար ալ-Կադդաֆին աշխարհի «ութերորդ հրաշալիքներից» մեկը կյանքի կոչողն էր

analitik.am

«Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար ալ-Կադդաֆին իհարկե ինքնասիրահարված բռնապետ էր, բայց քչերը գիտեն, որ նա նաև աշխարհի «ութերորդ հրաշալիքներից» մեկը կյանքի կոչողն էր։

Աշխարհում ամենամեծը ճանաչված «Ձեռակերտ մեծ գետ» ջրամատակարարման և ոռոգման ստորգետնյա հսկայական համակարգը, որն, ի դեպ, Լիբիան կառուցեց միջազգային ներդրողների մերժողական մոտեցման պայմաններում, Լիբիական անապատի շատ շրջաններ դարձրեց ծաղկուն օազիսներ և վերջականապես լուծեց խմելու ջրի խնդիրն այս երկրում։

Հա՛, չմոռանամ ասել՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին թեև աշխարհի ամենամեծ ծրագրերից չէ, բայց մեր երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ Վկան՝ ձմռանը պարբերաբար միմյանցից կտրվող Հայաստանի լեռնային «կղզիները»»։

Վարդան Ոսկանյան

Նույն շարքից