Հայաստան Քաղաքականություն 

Նամակները հետ են ուղարկվել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է դրանց հեղինակներին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, եւ այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթեւ ձեռքով։ Ավելին՝ Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է դրանց հեղինակներին։

Մեր տեղեկություններով՝ դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի դեմ շինծու քրեական գործ են հարուցել եւ ենթարկել հետապնդումների, մինչեւ նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից