Բարի օր Հասարակություն 

Փորձել են պայթեցնել երեխաների սեռափոխության օրինագծի հեղինակ պատգամավորի գրասենյակը /լուսանկար/

analitik.am

Ուկրաինայում փորձել են պայթեցնել «100 տոկոս կյանք» բարեգործական կազմակերպության գրասենյակը, որի կազմում է Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լադա Բուլախը, ով դեռահասների իրավունքների վերաբերյալ օրինագիծ է մշակել։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։

Ըստ օրինագծի, 14 տարեկանից սկսած երեխաներին թույլ կտրվի փոխել սեռը և դադարեցնել հղիութունը՝ դա անելով առանց ծնողների համաձայնության։

Ինչպես հայտնել են կազմակերպությունից, փետրվարի 17-ի առավոտյան Կիևի գրասենյակի դռան վրա պայթյունի հետքեր են հայտնաբերվել, իսկ հարևանությամբ գրություն է գտնվել․ «Լադա, շնորհակալություն օրինագծի համար»։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Խուլիգանության» հոդվածով:

Բուլախն այն օրինագծի նախաձեռնողն է, որը 14 տարեկանից երեխաներին թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ իրենց առողջության մասին, ընտրել բժշկին և բուժման մեթոդներն՝ ըստ առաջարկությունների:

Օրինագիծը քննադատության բուռն ալիք է առաջացրել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Շատերը կարծում են, որ դա թույլ կտա երեխաներին առանց ծնողների թույլտվության դադարեցնել հղիությունը և սեռափոխության գործողություն իրականացնել։ Գերագույն ռադայի մարդասիրական քաղաքականության հանձնաժողովը, փետրվարի 12-ին քննարկելով օրենսդրական նախաձեռնությունը, այն ուղարկել է լրամշակման։

Նույն շարքից