Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով Չինաստանում կսկսեն ոչնչացնել թղթադրամները

analitik.am

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել այն գումարի մի մասը, որը հավաքագրվել է կորոնավիրուսի բռնկումից ավելի շատ տուժած տարածքներում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Business Insider-ից։ Թե որքան գումարի մասին է խոսքը, չի նշվում:

Դա կվերաբերի այն թղթադրամներին, որոնք հավաքագրվել են հիվանդանոցներում, շուկաներում, ավտոբուսներում և այլ վայրերում, որտեղ վարակը տարածվել է․ դրանք կոչնչացվեն Գուանչժոուում։

Նշվում է նաև, որ Չինաստանի Կենտրոնական բանկը կոմերցիոն վարկային կազմակերպություններին կարգադրել է վարակված տարածքներից հավաքագրված գումարն առանձին պահել: Այն թղթադրամները, որոնք չեն ոչնչացվելու, կախտահանվեն:

Նախատեսվում է, որ գումարը կվերամշակվի ուլտրամանուշակագույն լույսով և շրջանառության մեջ մտնելուց երկու շաբաթ առաջ կանցնի այսպես կոչված կարանտինային շրջանը։

Նույն շարքից