Հասարակություն 

Թուրքական լրատվամիջոցը շփոթել է Երևանի ու Աղրը քաղաքի համայնապատկերները

analitik.am

Հեղինակավոր «Forbes» ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական քաղաքները:

Թուրքական «Sabah» թերթի կայքը ներկայացրել է այդ դասակարգումը՝ ամեն մի քաղաքին կցելով իր համայնապատկերով լուսանկար:

Ներկայացված հրապարակման մեջ առաջին տեղում Ստամբուլն է, վերջին՝ 76-րդ հորիզոնականում՝ Թուրքիայի ներկայիս Աղրը նահանգի կենտրոնը՝ համանուն Աղրը քաղաքը:

Քաղաքի համայնապատկերի փոխարեն, սակայն, օգտագործված է Երևան քաղաքի համայնապատկերը: Թուրքական լրատվամիջոցին ամենայն հավանականությամբ շփոթության մեջ է գցել այն հանգամանքը, որ 2 քաղաքներից էլ երևում է Արարատ լեռը:

Հավելենք նաև, որ այժմյան Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող պատմական Հայաստանի քաղաքները (Վան, Կարս, Արդահան, Իգդիր, Ուրֆա և այլն) նշյալ վարկանիշային սանդղակի հետին հորիզոնականներում են հիմնականում ետղ զբաղեցրել: Դա պայմանավորված է երկրի արևմտյան քաղաքների համեմատ արևելյան քաղաքների ցածր սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակով:

Ermenihaber

Նույն շարքից