Հասարակություն 

«ԳԱԶել» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

analitik.am

Փետրվարի 18-ին, ժամը 08:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆրունզիկ Ա., ծնված 1969 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական ենթակայանին և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել են ենթակայանը և ցանկապատը:

Վարորդը և ուղևորը՝ Անի Ղ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլեկտրական ցանցի և շտապօգնության աշխատակիցների ժամանելը:

Նույն շարքից