Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրապարակվել է պատգամավորի և լրագրողի միջև բախման տեսանյութը

Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ հրաժարվել է պատասխանել «Радио Свобода»-ի և LB.ua-ի լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն՝ հղում անելով ֆեյսբուքում հրապարակված տեսանյութին:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է LB.ua-ի լրագրող Դիանա Բուտկոն ուկրաինացի պատգամավորին հարց ուղղում Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Արտեմ Սիտնիկին աշխատանքից ազատելու որոշման մասին: Դմիտրուկն ասել է, որ սկզբունքորեն չի ցանկանում պատասխանել այդ հարցին, բայց պատրաստակամություն է հայտնել մեկնաբանել այդ հարցն այլ լրատվամիջոցների լրագրողներին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից