Հասարակություն Տեսանյութեր 

Հրդեհ՝ ադրբեջանական առևտրի կենտրոնում. տուժածներ կան /տեսանյութեր/

analitik.am

Ադրբեջանում հրդեհ է բռնկվել «Սադարակ» առևտրի կենտրոնում, այրվել է 28 խանութ: Այս մասին հայտնում են հարևան երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հիմնականում այրվել են խանութներ, որտեղ կտորեղեն է վաճառվում:

Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել 23 միավոր տեխնիկա, 125 մարդ:

Հրդեհի պատճառների մասին որևէ բան չի հաղորդվում: Այն արդեն մարվել է:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվը հասնում է 10-ի:

Նույն շարքից