Տնտեսություն 

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել․ ՊԵԿ

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչություն պետ Արսեն Սառիկյանը փետրվարի 18-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 5 տնտեսվարողի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 19 տնտեսվարող: 7 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 7 դիմում մերժվել, ևս 7 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ
2. «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ
3. «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ
4. «ՀՈՎՆԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ
5. «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԹՐԵՅԴ» ՓԲԸ

Նույն շարքից