Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրաժարական չեմ տալու. ԶՈւ ԳՇ պետը խոսեց նաև 13 զոհերից 8-ի մասին

analitik.am

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի և Պաշտպանական հարցերով հանձնաժողովի համատեղ փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ավարտվեց:

Նիստից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բավականին արդյունավետ քննարկում է եղել. «Բազմաթիվ մտահոգություններ ստացան իրենց անաչառ պատասխանը: Մենք հիմա շատ գործ ունենք անելու այդ թվում նաև օրենսդրական դաշտում: ԳՇ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին աշխատելու համար»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ քննարկման ժամանակ հիմնականում այնպիսի հարցերի մասին է խոսակցություն եղել, որոնց մասով պատասխաններ չեն հնչելու, քանի որ դրանք գաղտնի են:

Հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք հրաժարական տալ, ԳՇ պետն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ. «Ինչ վերաբերում է այս տարվա 13 զոհերին, նրանցից 4-ը մահացել են հիվանդության արդյունքում: 4-ը մահացել են դժբախտ պատահարի արդյունքում: Ես եղել եմ զոհերի հուղարկավորությանը: Եղել եմ զորամասերում»:

Նույն շարքից