Տեսանյութեր Քաղաքականություն 

Կադրային փոփոխություններ են լինելու. ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հաստատեց

analitik.am

Զինված ուժերում կադրային փոփոխություններ լինելու են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ այսօր Դավթյանը խորհրդարանում մասնակցել է փակ նիստի:

Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ հրամանատարի հնարավոր պաշտոնանկությանը, Դավթյանը հայտարարեց, որ դա հայաստանյան իշխանությունների իրավասության խնդիրը չէ. «Դա Արցախի նախագահի և Արցախի ՊՆ-ի խնդիրն է:

Ես չեմ կարող մեկնաբանել նաև այն պաշտոնանկությունները, որոնք լինում են վարչապետի առաջարկով ու նախագահի որոշմամբ: Ինչ որոշում էլ կայացվի ղեկավարության կողմից, մենք պարտավոր ենք կատարել: Կլինեն կադրային փոփոխություններ, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի»:

Նույն շարքից