Տեսանյութեր Քաղաքականություն 

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ Դավիթ Տոնոյանի հետ հակասություններ ունենալու տեղեկությունների մասին

analitik.am

Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին: Իմ ու Պաշտպանության նախարարի միջև որևէ տարաձայնություն չկա, եթե չհաշվենք աշխատանքային կարծիքները և քննարկումները, որոնք հաճախ ներկայացվում են որպես հակասություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Եթե ինչ-որ սկզբունքային խնդիրներ առաջանան, ես խնդիր չեմ տեսնում, հրաժարական կտամ: Իսկ ինչ վերաբերում է ամենօրյա խնդիրների կատարմանը, ապա ասեմ, որ նախարարը որոշումներ կայացնելիս խորհրդակցում է ու Գլխավոր շտաբն ասում է իր տեսակետը, մոտեցումները, ինչը երբեմն կարող է չհամընկնել նախարարի մոտեցումների հետ: Դա նորմալ է: Քաղաքական առումով պատասխանատուն նախարարն է»,-ասաց Դավթյանը:

Դավթյանը նշեց, որ հակասությունների մասին ավելի շատ գրվում է, քան՝ կա:

Նույն շարքից