Միջազգային Քաղաքականություն 

Ասադը հայտնել է, որ Իդլիբն ազատագրելու են՝ անկախ Թուրքիայից հնչող փուչ հայտարարությունների

analitik.am

Նախօրեին սիրիական բանակը ազատագրել էր Հալեպի հյուսիսային շրջանները՝ 8 տարվա ընդմիջումից հետո ամբողջական վերահսկողություն հաստատելով նահանգի ողջ տարածքի վրա:

Այդ առիթով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական պետական հեռուստաընկերության եթերից ուղերձ է հղել՝ շնորհավորելով բանակին այդ կարևոր հաղթանակի համար:

Սիրիայի նախագահը իր խոսքում նշել է, որ այս հաջողությունը դեռևս վերջնական հաղթանակ չի նշանակում, և ահաբեկչական խմբավորումների դեմ օպերացիաները շարունական են լինելու:

Անդրադառնալով Իդլիբ նահանգում բանակի գործողություններին ու Թուրքիայի կողմից դրանց ցուցաբերվող հակազդեցությանը՝ Ասադը մասնավորապես ասել է. «Հալեպի և Իդլիբի ազատագրման պայքարը շարունակվելու է՝ անկախ Հյուսիսից եկեղ փուչ հայտարարությունների»:

Նշենք, որ Թուրքիան սպառնում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ, եթե կառավարական բանակը շարունակի զարգացնել երկրի հյուսիսում՝ հատկապես Իդլիբ նահանգում գրանցած վերջին հաջողությունները: Իդլիբ նահանգի զգալի մասի ազատագրումը, որի ընթացքում զոհվեցին այնտեղ ռազմական ներկայություն ունեցող Թուրքիայի 13 զինծառայողներ, նաև ռուս-թուրքական հարաբերություններում է լարվածություն ստեղծել, քանի որ Մոսկվան այս հարցում լիակատար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի կառավարությանը:

regionmonitor

Նույն շարքից