Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Երբ ես եկա ՍԴ, միակն էի, ով պապի չէր, այսօր միակն եմ, ով պապի է, ուստի ավագի իրավունքով խորհուրդ եմ տվել Վահե Գրիգորյանին. Ֆելիքս Թոխյան

analitik.am

Այսօր ՍԴ դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա։

Ինչ վերաբերում է նրան, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի որևէ նիստի չի մասնակցել, սակայն աշխատավարձ է ստանում, Թոխյանն ասաց, որ այդ հարցը պետք է հենց Գրիգորյանին ուղղել։

Նա նշեց, որ գնահատում է Գրիգորյանի մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, բայց իրավունք ունի խորհուրդ տալու վերջինիս և տվել է․ «Ես Սահմանադրական դատարան եկել եմ 1997 թվականին, դա ոչ նախորդ ռեժիմի ժամանակ էր, ոչ նախորդի նախորդ, այլ նախորդի նախորդի նախորդ: Սա ուղղակի փաստելու համար եմ ասում։ Երբ ես եկել եմ Սահմանադրական դատարան, միակն էի, ով պապի չէի, այսօր ես դատարանում միակն եմ, ով պապի է, այդ ավագի իրավունքով ես իմ հորդորներս ասել եմ»։

Նույն շարքից