Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ռուբեն Մելիքյանը հորս ինչո՞վ է աջակցել, որ աջակից են անվանում. Լևոն Քոչարյան

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը չի պատրաստվում որևէ կերպ մասնակցել Սահմանադրության փոփոխությունների գործընթացին: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ «Ոչ»-ի շտաբում իր հոր սատարողներն են, օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Քոչարյանը տարակուսանք հայտնեց. «Ռուբեն Մելիքյանն ինչո՞վ է հորս սատարել»:

Լրագրողը հայտարարեց, թե գրառումներ է արել:

«Ես չգիտեմ, թե ինչ գրառման մասին է խոսքը: Կարծես թե երեկ ձեր կոլեգան էր Ալեն Սիմոնյանին ինչ-որ նմանատիպ հարց տվել: Նա արդեն պարզաբանում տվել է իրավացիորեն նշելով, որ երբեք մեր միջոցառումներին չի մասնակցել: Պնդելով հարց տալը՝ երևի թե ճիշտ չէ»:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանը, Լևոն Քոչարյանը նշեց, որ որևէ նման խոսակցություն չի եղել. «Ես մի անգամ էլ եմ ասել, որ դժվար եմ պատկերացնում համագործակցությունը: Նման բան չկա»:

Նույն շարքից