Տեսանյութեր Քաղաքականություն 

23 տարվա ընթացքում որևէ մեկը չի փորձել ճնշում գործադրել. ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյան

analitik.am

Այսօր ՍԴ դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ մեկը չի կարող իր վրա ճնշում գործադրել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ՍԴ-ն հաստատել այն ընտրությունների արդյունքները, որոնք, ըստ ժողովրդի, կեղծված են եղել, Թոխյանն ասաց․«Ես խոսք եմ տալիս ձեզ, իբր կեղծված ընտրությունների մասով ՍԴ-ի դերակատարության մասին հատուկ ասուլիս տալ։

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ Սահմանադրական դատարանն ընտրությունների ոչ կազմակերպողն է, ոչ էլ վերահսկողը, ուստի կեղծելու հնարավորություն օբյեկտիվ և իսպառ չունի, թե ինչի են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում սարքել, գնացեք իրենց հարցրեք։ Մենք չեն կազմակերպում և չենք էլ վերահսկում ընտրությունները, դա անում են համապատասխան ընտրական հանձնաժողովները՝ ԿԸՀ-ի ղեկավարությամբ։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա ընթացքում, այսօր էլ կստորագրեմ»։

Թոխյանը նշեց, որ ՍԴ-ում առկա է արխիվ, թող այդ փաստաբանները, ովքեր իրենց սահմանադրության մասնագետներ են համարում, գան և ուսումնասիրեն այդ արխիվը։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունների օրոք հնարավոր էր ճիշտ որոշում կայացնել՝ հաշվի առնելով հնարավոր ճնշումները․ «Եթե որևէ մեկի մտքով անցնի, որ Ֆելիքս Թոխյանին կարելի է ճնշել, ուրեմն դուք ինձ ընդհանրապես չեք ճանաչում։ Ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ հաց կուտեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման մասով՝ 23 տարվա ընթացքում որևէ մեկը չի էլ փորձել։ Դուք էլ պետք է մտածեք՝ ինչի՞ չեն փորձել»։

Նույն շարքից