Հասարակություն Տեսանյութեր 

Ես տեղյակ եմ, թե իմ կինը որտեղ ու ում հետ է հանդիպում. ՍԴ դատավորը՝ Արարատ Միրզոյանի և մյուս դատավորների հնարավոր հանդիպումների մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ԱԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հաստատել է, որ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հանդիպմանը քննարկում չի եղել ՍԴ դատավորների թոշակի գնալու հարցի մասին:

Թոխյանը նշել է, որ Միրզոյանն իր ուսանողներից է:

Հարցին՝ ՍԴ դատավորը հանդիպել է Միրզոյանին որպես ուսանո՞ղ, թե՞ ԱԺ նախագահ, Թոխյանն ասել է. «Ե՛վ որպես ուսանող և՛ որպես ԱԺ նախագահ»։

Հարցին՝ ինքը միա՞կն է, ով հանդիպել է Միրզոյանի հետ, Թոխյանը նշել է. «Դուք տեղյակ եք, թե ՍԴ որ դատավորն ում հետ, որտեղ և ոնց է հանդիպո՞ւմ: Ես տեղյակ եմ, թե իմ կինը որտեղ ու ում հետ է հանդիպում»:

Նույն շարքից