Հասարակություն 

Եղբայրս չի հարցաքննվել. Լևոն Քոչարյանը՝ «Էրեբունի պլազայում» կրակոցների գործի մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, խոսել է նաև «Էրեբունի պլազայի» կրակոցների մասին:

Նշենք, որ նույն շենքում է գտնվում նաև երկրորդ նախագահի գրասենյակը:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրենց աշխատողները, կամ իր եղբայրը հարցաքննվել են նշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով,  Լևոնն ասել է, որ եղբայրը չի հարցաքննվել, աշխատողները ևս, իր տեղեկություններով, չեն հարցաքննվել»:

Նույն շարքից