Իրավական 

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է

analitik.am

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իր սանիկի՝ Նորայր Փանոսյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- ասել է Մարինա Օհանջանյանը։

 

Նույն շարքից