Հասարակություն 

Փաշինյանի ժողովրդական քարոզչությունը, Շիրակի պետհամալսարանի զուգարանները և Սահմանադրական դատարանը /լուսանկար/

analitik.am

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջում սկել է «ԱՅՈ»-ի քարոզը և տեղադրել է իր բնութագրմամբ՝ ժողովրդական, «ինքնագործ» քարոզչություն՝ ջարդված և ասֆալտապատ տարբեր մայրուղիների լուսանկարներ՝ դրանով փորձելով համոզել հասարակությանը, որ վերջիններս «կողմ» քվեարկեն իր նախաձեռնած Սահմանադրական փոփոխությանը, որի շնորհիվ նրան կհաջողվի ծնկի բերել ՍԴ-ն... Ա

նկեղծ ասած, հայտնի «քծնագրիչի» պատմությունից հետո արդեն չեն զարմանում պարոն Փաշինյանի գործողություններից ու ավելորդ եմ համարում հարցնել, թե ինչ կապ ունեն անբարեկարգ և ասֆալտապատ մայրուղիները ՍԴ-ի արհեստածին խնդրի և այդ հանրաքվեի հետ...

Այսինքն, եթե ՍԴ-ն համբուրի Փաշինյանի աջը, ապա հայաստանյան բոլոր ջարդված մայրուղիները և փողոցները կասֆալտապատվե՞ն...

Չնայած հիմա գործի կանցնեն պարոն Փաշինյանի հավատարիմ երեսփոխան-երեսփոխանուհիները և շատ լուրջ դեմքով կբացատրեն, որ Հայաստանի ամենամեծ դժբախտությունը Հրայր Թովմասյանն է և ՍԴ մի քանի դատավորները, ովքեր խանգարում են ՀՀ հպարտ քաղաքացիներին երջանկանալ և Փաշինայնի ու նրա ապաշնորհ շատ թիմակիցների պես շատ ճոխ և լավ ապրեն...

Քանի որ պարոն Փաշինյանը «տռասների» միջոցով է գովազդում «ԱՅՈ»-ն, ես էլ որոշել եմ իր հարազատ Շիրակի պետհամալսարանի զուգարանների միջոցով գովազդեմ «բոյկոտ»-ը, քանի որ ՀՀԿ-ական ռեկտորի օրոք վերակառուցված պպզովի զուգարանները չեն փոխվել այս իշխանությունների դրածո ռեկտորի ԺՊ-ի ժամանակ ևս (տե՛ս լուսանկարը)...

Հուսանք, Գյումրիի ասֆալտապատված փողոցների լուսանկարները չենք տեսնի պարոն վարչապետի «ԱՅՈ»-ի գովազդներում, քանի որ այդ ծրագրի հետ նա գրեթե կապ չունի՝ ընդամենը վերահսկել է դրա ընթացքը...

Հ.Գ. Ի դեպ, «տռասասեր» պարոն վարչապետին տեղեկացնեմ, որ Գյումրի-Արմավիր-Երևան մայրուղու 30 կիլոմետրանոց՝ Ղարիբջանյան-Բագրավան հատվածը, ինչպես նաև այդ մայրուղին Գուասնագյուղի միջով Մ1 մայրուղուն կապող 10 կիլոմետրանոց ճանապարհը սարսափելի քանդված են...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից