Տնտեսություն 

Վրացական շուկան արդեն կորցրել ենք, հավանաբար հաջորդը իրանականն է. Դավթյան

analitik.am

Սա է Հայաստանի էներեգտիկ քաղաքականության իրական պատկերը:

Բացի նրանից, որ 2019 թ. դեպի Վրաստան արտահանել ենք 0 կՎտ.ժ էլեկտրաէներգիա, արդեն սկսել ենք դիրքավորվել որպես ներկրող, ինչն ուղղակիորեն հակասում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելին: Վերջինս, ինչպես գիտենք, խարսխված է էլեկտրաէներգիայի կայուն արտահանման սկզբունքի վրա: Ու այդ սկզբունքն անտեսելով՝ գրեթե անհնար է լինելու Հայաստանում ողջամիտ ու սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնել: Իսկ թե ինչ սոցիալական նեռվ են իրենց մեջ պարունակում էլեկտրաէներգիայի ու գազի սակագները, պարզ է յուրաքանչյուրիս համար:

Ուստի, կամ անհրաժեշտ է ուղիներ փնտրել արտահանման ծավալների ավելացման համար՝ նվազեցնելով երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ու զարկ տալով Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցմանը, կամ էլ արմատապես փոխել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը:

Պարզ է, սակայն, որ թե առաջինի, թե երկրորդի համար իշխանությունները չունեն ոչ կամք, ոչ կադրային ռեսուրս:

Հայաստանի էներգետիկայի երկարաժամկետ զարգացման ծրագրի մանկապատանեկան տեքստը վկա:

Մի խոսքով, վրացական շուկան արդեն կորցրել ենք: Հավանաբար, հաջորդը իրանականն է: Բայց դե ոչինչ: Կարևորը «մերժիր Հրայրին» օպերացիան լավ անցնի:

Վահե Դավթյան

 

Նույն շարքից