Քաղաքականություն 

Այն պետք է դառնա տեղեկատվության հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր այցելեցինք «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրություն եւ հանդիպում ունեցանք աշխատակիցների հետ: «Ազատ Արցախ»-ը մեր հանրապետության ամենահին կոլեկտիվներից մեկն է: Երեք տարի հետո թերթը կդառնա 100 տարեկան:

Արցախի պահպանողական կուսակցությունը, լինելով ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանման եւ զարգացման ջատագով, համոզված է, որ «Ազատ Արցախ» թերթը այսուհետ եւս պետք է լինի մեր լրատվական դաշտի կարեւորագույն դերակատարներից մեկը, եւ այս համատեքստում մեր կուսակցության տեսլականը կայանում է նրանում, որ թերթը պետք է պահպանել, սակայն տպագիր ձեւաչափից բացի, այն պետք է դառնա տեղեկատվության էլեկտրոնային եւ տեսանյութային հզոր աղբյուր եւ հանդիսանա Արցախի այցեքարտը ներհայկական դաշտում եւ արտաքին աշխարհում:

Այս ծրագիրը հավակնոտ է, բայց միանգամայն իրատեսական:

Հանդիպումն անցավ շատ ակտիվ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Եղել են շատ օգտակար քննարկումներ:

Շնորհակալություն եմ հայտնում խմբագրության բոլոր անդամներին ջերմ ընդունելության համար»:

Նույն շարքից