Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը ազատել է Սուրկովին նախագահի օգնականի պաշտոնից

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատել է Վլադիսլավ Սուրկովին նախագահի օգնականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինի հրամանագիրը հրապարակվել է նաև նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Քաղաքական իրադրության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեշնյակովը հայտնել էր, որ Սուրկովը հեռացել է քաղաքացիական ծառայությունից՝ այլ պաշտոն զբաղեցնելու նպատակով:

Նույն շարքից