Հասարակություն 

Կինը ցանկացել է զարմացնել իր բաժակակցին՝ սավանի օգնությամբ իջնելով 6-րդ հարկից

analitik.am

Կրասնոդարում բնակչուհին ալկոհոլի ազդեցությամբ փորձել է 6-րդ հարկի պատուհանից իջնել բակ՝ սավանից պատրաստած ինքնաշեն պարանի միջոցով: Նա ցանկացել է զարմացնել իր բաժակակցին, սակայն ընկել է: Այս մասին հայտնում է  «Жесть Краснодара и Края» Telegram-ալիքը:

Հայտնի է, որ 41-ամյա Անաստասիան գինովցել է իր ծանոթներից մեկի հետ, այնուհետև ցանկացել տպավորություն գործել նրա վրա: Սավաններից պարան կապելով՝ կինը սկսել է իջնել պատուհանից, սակայն մնացել է կես ճանապարհին՝ ընկնելով գազոնի վրա:

Անցորդները շտապօգնություն են կանչել: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են տարբեր տեսակի վնասվածքներ և ուղեղի ցնցում: Արկածախնդիր կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նույն շարքից