Հասարակություն Քաղաքականություն 

Ադրբեջանցի հեղինակի՝ Բաքվում հայերի ջարդերի մասին պատմող գիրքը հրատարակվել է անգլերեն

analitik.am

Ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրագիմովի «Aliyev & Co: 35 նամակ որդուն» գիրքը, որը պատմում է Ադրբեջանում հայերի ջարդերի մասին, հրատարակվել է անգլերեն:

Գրքի անգլերեն տարբերակում նշվում է, որ հեղինակը եղել է Բաքվում հայերի ջարդերի ականատեսը: Նա պատմում է, թե ինչպես են 1990 թ. հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցել հայ բնակչության ջարդերը ադրբեջանցիների կողմից, որոնք ներխուժում էին տները և դաժանաբար կոտորում, ծեծում, բռնաբարում և սպանում հայերին:

Իբրագիմովը գրքում նաև նկարագրում է քաղաքական իրադարձություններ՝ կապված Ադրբեջանում Հեյդար Ալիևի իշխանության անցնելու և նրա դաժան բռնապետության հետ, որը այժմ նրա որդին է ղեկավարում:

Նույն շարքից