Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ է ասում, նույնիսկ Ալիևը դա չի ասում, ովքե՞ր են ասողները. Իմ քայլի պատգամավոր. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ նիստի ժամանակ քննարկել են նաև մյունխենյան զրույցը: Մեր տեղեկություններով, Դուք հարց եք տվել, ինչի՞ն էր առնչվում այն, ասում են՝ իմքայլականները խուսափում են Մյունխենի մասին խոսելուց՝ հարցրինք Տաթևիկ Հայրապետյանին։ «Մենք ընդհանրապես ԼՂ խնդրի հետ կապված որևէ փակ քննարկում կամ գաղտնի ինֆորմացիա ո՛չ կրում ենք, ո՛չ էլ թաքցնում ենք։ Իմ հարցն առնչվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին»:

Իսկ հարց չհնչե՞ց Ալիևի առաջ քաշած` «փուլ առ փուլ» տարբերակի մասին, որին Փաշինյանը չարձագանքեց Մյունխենում։ «Վարչապետն իրականում իր տեսակետը շատ հստակ հայտնել է. մեզ համար անվտանգությունը զիջման ենթակա չէ»: Հասկացանք, իսկ «փուլային տարբերակն» ընդունելի՞ է ձեզ համար։ «Ոչ, մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռևս չկա»: Ե՞րբ է լինելու այդ տարբերակը։ «Կարող է լինի 20 տարի հետո, 30 տարի հետո»: Բայց ոմանք պատերազմ են կանխատեսում ապրիլին, երբ կլինի լուֆտ ղարաբաղյան ընտրությունների և հանրաքվեի միջև։ «Ո՞վ է ասում, նույնիսկ Ալիևը դա չի ասում. ովքե՞ր են ասողները»:

Բայց միջազգային հանրությունը, մեր ռեսուրսային բազան 20 տարի կդիմանա՞ն։ «Միջազգային հանրության անունից խոսել չեմ կարող. ինչ վերաբերում է մեր ռեսուրսներին, ապա հեղափոխությունից հետո ամբողջ ջանքերը ներդրված են նման ռեսուրսների ստեղծման գործում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից