Ռազմական 

ԱՄՆ-ն զենքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ է ուղարկել Սիրիա

analitik.am

2020 թվականի սկզբից ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկել զենքով բեռնված ավելի քան 300 բեռնատար: Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլյովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ժուրավլյովը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի հրամանատարությունը Իրաքից 13 ռազմական ջոկատ է ուղարկել, այդ թվում՝ ավելի քան 80 զրահատեխնիկա և զենքով բեռնված 300-ից ավելի բեռնատար: Ըստ նրա, այդ զինամթերքն օգտագործվում է գրոհայինների հետ բախումների ժամանակ, ինչպես նաև թուրք զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ:

Նույն շարքից