Տնտեսություն 

Թուրք մատակարարներին արգելել են Ռուսաստան տանել իրենց լոլիկը

analitik.am

Թուրքիայից ավելի քան հինգ հազար տոննա լոլիկ տեղափոխող հարյուրավոր բեռնատարներ արդեն մեկ շաբաթից ավելի է գտնվում են ուկրաինա-ռուսական սահմանին: Նրանց արգելվել է երկիր մուտք գործել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով թուրքական «Daily Sabah» թերթին:

Թուրքական մատակարարներն ապրանքների լրացուցիչ խմբաքանակներ սկսել են սահման ուղարկել այն բանից հետո, երբ հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է ավելացնել Թուրքիայից լոլիկի ներմուծման քվոտան տարեկան 150 հազարից 200 հազար տոննա: Այնուամենայնիվ, հին քվոտան դեռ գործում է, ինչի արդյունքում բեռնատարները կանգնած են:

Նույն շարքից