Գլխավոր Տնտեսություն 

Հայաստանը Տաջիկստանից ավելի վատ վիճակում է. տնտեսագետ

analitik.am

Հայաստանը ԽՍՀՄ անդամ երկների շարքերում սոցիալական բևեռացման տեսանկյունից ամենավատ վիճակում է գտնվում, ավելի վատ՝ քան Տաջիկստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ում խոսքերով, դա պայմանավորված է հարկային ընդհանուր համակարգով, այդ թվում՝ թվացյալ պրոգրեսիվ հարկման մեխանիզմներով:

«Ես կարծում եմ, որ հաջորդ քայլերը պետք է արվեն: Ես անհամբեր սպասում եմ գույքահարկի մասին օրենքի կիրառմանը: Այն ամենաարդար հարկային տեսակներից է: Մենք մի երկրում ենք ապրել, որտեղ ստվերը մեծ է եղել, իսկ դրա մի զգալի մասը գնացել է ոչ այդ մարդկանց մեղքով: Այդպես է եղել օրենսդրությունը, այդպես է նաև այսօր: Բերեք ժամանակին չգանձված եկամուտները գույքային հարկի միջոցով այսօր գանձենք: Պետք է ճկունություն դրսևորել»,-ասաց տնտեսագետը:

«Ամբողջական համակարգ է պետք և՝ մի ժամ շուտ: Մենք այդպես ավելի լավ արդյունքի կհասնենք: Միջանկյալ լուծումները դիզայն են, որակ, զարգացում չեն»,-հավելեց նա:

 

Նույն շարքից