Տնտեսություն 

Եթե նման բան լինի, մեր թոշակի գնալու ժամանակը կգա. Դավիթ Անանյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, խորհրդարանում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ հաջողություններ կան ստվերից աշխատողներին դուրս բերելու հարցում, ասաց, որ օրինակ 2018 թվականի մայիսի հետ համեմատ այս տարվա հունվարի 27-ի դրությամբ աշխատատեղերի քանակն ավելացել է 87 հազարով, որի մի մասը նոր է ստեղծվել, մի մասը դուրս է բերվել ստվերից:

Ներդրումների մասին խոսելով՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե համարենք, որ մեզ գոհացնում է, մեր թոշակի գնալու ժամանակը կլինի: Եթե լավ ենք աշխատում, արդյունքներ կան, պետք է ավելի լավ աշխատենք, այն չպետք է մեզ գոհացնի: Եթե ներդրումների ծավալները մեր պատկերացրածը չեն, ավելի լավ պետք է աշխատենք»:

Նույն շարքից