Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Կներեք արտահայտությանս համար, սրանք օլիգարխիական զամաշկեք են. Փաշինյանը թվեր ներկայացրեց

analitik.am

Բալային համակարգը Հայաստանում ներդրվել է, քանի որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, ինչպես այս մասին հայտարարել էինք դեռ հեղափոխության օրերին: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, նախկինում մարդիկ հնարավորություն են ունեցել խախտում անել, վճարել, հետո նորից խախտում անել, վճարել և այդպես շարունակ. «Այն ժամանակ տուգանքները հասցնում էին մինչև 500 հազարի: Հիմա առավելագույն տուգանքը 29 հազար դրամ է»:

Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. «Այդ վարորդներից որևէ մեկը չի զրկվել բալային համակարգի արդյունքում: Այսօրվա դրությամբ մենք բալային համակարգով վարորդական իրավունքից զրկված որևէ վարորդ չունենք: Վարորդները վարորդական իրավունքից զրկվել են խիստ կոպիտ խախտումների համար: Նրանք վտանգել են հանրային անվտանգությունը: 311-ից 27-ը զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար, այս դեպքում վարորդը միանգամից զրկվում է: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի սթափության վիճակի զննությունից խուսափելու համար, 180 հոգի զրկվել է խմածության 0,5 միլիգրամից ավելի պատճառով: Եթե 2 հոգի կես լիտրանոց օղի խմեն, արդյունքում կունենան հենց այդքան խմածություն: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար վարորդական իրավունքից զրկվել է 2 հոգի, հատուկ ազդանշան, փարոսիկ տեղադրելու համար՝ 3 հոգի: Դե էս մի քանիսն օլիգարխական զամաշկեք են»:

«Եվս 77 հոգի ոչ միայն զրկվել են վարորդական իրավունքից, այլ նաև նրանց հետ կապված նյութեր են նախապատրաստվել, նախաքննություն անցկացնելու համար: Նրանց մի մասը զրկված վիճակում ավտոմեքենա են վարել, մի մասը վարորդական իրավունք չեն ունեցել ու խմած ավտոմեքենա են վարել»,-ասաց Փաշինյանը, ում կարծիքով, ամեն ինչ արդարացի է, քանի որ վտանգի տակ է դրվել հանրային անվտանգությունը:

Նույն շարքից