Հասարակություն 

Բալային համակարգը կարող է տյունինգի ենթարկվել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այս տարի փետրվարի 18-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավտովթարներից զոհերի թիվը 2-ով պակասել է: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ մեկը բալային համակագի պատճառով չի զրկվել վարորդական իրավունքից, առաջին զրկումները հավանաբար կլինեն մարտ-ապրիլ ամիսներին. «Երբ բալային համակարգով առաջին զրկումները լինեն, մենք վերլուծություն կանենք՝ հասկանալու համար, թե որքանով է արդարացի պրոցեսը: Դա կանենք թափանցիկ ու որոշումներ կկայացնենք այս համակարգի հետագա տյունինգի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ խստությունների արդյունքում զրկված անձինք արդարացի են զրկվել: Մեզ համար տհաճ է, երբ առանց պետհամարանիշի ավտոմեքենա են վարում: Օրինակ այն ավտոմեքենայի վրա, որն ինձ սպասարկում է, դրված են պետհամարանիշներ»:

Նույն շարքից