Հասարակություն 

Սթափվե՛ք, դուրս եկեք էյֆորիայից, հիպնոսից, սին ու երազային իրավիճակներից. Ռոբերտ Մելքոնյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է.

«...դու կարող ես ոգևորել աչքերը կապած որևէ մեկին, որ փորձի նայել կտորի միջից, բայց, ախր, նա ոչինչ չի տեսնի և կկարողանա տեսնել միայն, եթե թաշկինակը նրա դեմքից վերցնես...
Ֆրանց Կաֆկա

Ժողովուրդ դուք կարող եք աչքերը կապած ոգևորվել, երազել, պատկերացնել, հույսեր փայփայել, սակայն ինչքան էլ ոգևորեն ձեզ, համոզեն, որ կտորի միջից նայեք իրականությանը, իրավիճակին, մեկ է ոչինչ չեք տեսնի... Կկարողանաք տեսնել, երբ թաշկինակը վերցնեք ձեր դեմքից և սթափ նայեք, ու դատեք...

Հիմա արդեն սթափվելու և աչքերից կապանքը հանելու և ձեր աչքերով նայելու ժամանակն է...

Սթափվե՛ք, դուրս եկեք էյֆորիայից, հիպնոսից, սին ու երազային իրավիճակներից...Իրատեսության և իրականը տեսնելու, նկատելու և կողմնորոշվելու շրջանն է...

Դուք ժամանակավորապես՝ քայլելու ընթացքում ներքնազգեստով փակած արագաչափ չեք...Պետք չի, որ ձեզ դարձնեն միջոց իրենց նպատակներին հասնելու համար և անխնա, պետք եկած ժամանակ օգտագործեն...Ու հետո շպրտեն աղբանոց...»:

Նույն շարքից