Հասարակություն 

Մահացել է Սեդա Վերմիշեվան

Կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ Սեդա Վերմիշեվան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:

Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում։

ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսահայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ։

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական, հրապարագրական, բանաստեղծական հայերեն և ռուսերեն գրքերի ու ժողովածուների։

Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեու-թյան համար արժանացել է «Մովսես Խորենացի», «Ներսես Շնորհալի», «Մ. Լերմոնտով» և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, Ռուսահայերի միության և այլ կազմակերպությունների մի շարք այլ բարձր պարգևների։

Ազգային-հասարակական, գրական-գիտական վաստակավոր գործչի՝ Սեդա Վերմիշեվայի հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից