Հասարակություն 

Հալեպում 8 տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է վայրէջք կատարել

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում 8 տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է վայրէջք կատարել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Ինքնաթիռում եղել է 120 ուղևոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Խամուդը և զբոսաշրջության նախարար Մուհամմեդ Մարտինին: Նշվում է, որ առաջիկա օրերին նախատեսվում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Դամասկոս և Կահիրե:

«Միջազգային օդանավակայանը փակվել է 2012 թվականից՝ ահաբեկիչների մշտական ​​հարձակումների պատճառով, որոշ ժամանակահատվածներում այն ​​հիմնականում շրջափակված է եղել»,-գործակալությանն ասել է օդանավակայանի տնօրեն Մուհամմեդ ալ-Մասրին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից