Հասարակություն Տեսանյութեր 

Վոլոդինին ծիծաղեցրել է զուգարաններում ուղիղ հեռարձակման մասին պատգամավորների առաջարկը /Տեսանյութ/

analitik.am

Պետդումայի պատգամավորները ծիծաղեցրել են խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին՝ առաջարկելով լիագումար նիստերը հեռարձակել նաև «մտածելու համար նախատեսված վայրերում»։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Նա դիմել է խորհրդատվական հանձնաժողովին՝ խնդրելով պարզել այն վայրերը, որտեղ պատգամավորները մտածում են․ «Դա ամենաբարդ հարցն է, այնպես որ եկեք հանձնաժողովին հանձնարարենք կազմել ցուցակը: Աշխատեք խմբակցությունների հետ»,-ասել է նա՝ մի կերպ զսպելով ծիծաղը։

Իր հերթին Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է լսողական ապարատներ բաժանել պատգամավորներին․ «Զուգարաններում հեռարձակում չկա։ Եվ եթե ինչ-որ մեկը լսելու հետ խնդիրներ ունի, ուրեմն պետք է մտածի աշխատանքը փոփոխելու մասին»,-ասել է նա։

Նույն շարքից