Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդևը խոսել է Սոբչակի շնորհիվ քաղաքականություն մտնելու մասին

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ քաղաքականություն է մտել Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի շնորհիվ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Մեդվեդևը հիշեցրել է, որ Սոբչակի մահվանից անցել է 20 տարի․ «Ինձ համար Անատոլի Ալեքսանդրովիչը եղել է գործընկեր, ավագ ընկեր և ուսուցիչ»,-ասել է նա:

«Այդ ժամանակ ամբողջ երկիրը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ, շատ աշխատանք կար, արտառոց լուծումներ էին պահանջվում: Եվ Անատոլի Ալեքսանդրովիչը բոլոր խնդիրներն ընդունեց վճռականությամբ»,-գրել է Մեդվեդևը:

Նրա խոսքերով, Սոբչակը խուսափել է ծայրահեղականությունից և պոպուլիզմից, լավ պատրաստված է եղել որպես իրավաբան և ապավինել է պետության և այլ երկրների փորձին:

«2000 թվականին նրա մահն իսկական ցնցում էր բոլորիս համար: Ոչ ոք չէր սպասում, որ այս ողբերգական իրադարձությունը տեղի կունենա այդքան շուտ»,-ասել է Մեդվեդևը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից