Հասարակություն 

Կամ՝ աղբ, կամ՝ ագրեսիվ շներ. Պաշտոնյան Երևանում շների ագրեսիվ վարքը կապում է աղբահանության լավ որակի հետ

Արդեն մի քանի օր է Analitik.am-ը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից ահազանգ է ստանում թափառող շների ակտիվանալու մասին: Նրանց խոսքերով, կենդանիներն արդեն վնասում են երեխաներին:

Analitik.am-ի հետ զրույցում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արթուր Էլբակյանը թափառող շների ագրեսիվ վարքը կապեց աղբահանության որակի բարձրացման հետ. «Երևանում թափառող շների ագրեսիվ վարքը կապված է աղբահանության որակի բարձրացման հետ: Բանն այն է, որ աղբը ժամանակին է մաքրվում, կենդանիներն էլ, ուտելիք չգտնելով, ավելի ագրեսիվ են դառնում և հարձակվում մարդկանց վրա»:

Մեր զրուցակիցն ասաց, որ թափառող շների վնասազերծման համար հատուկ կենտրոն գոյություն ունի, դրա հեռախոսահամարը փոխանցել են բնակիչներին. «Բնակիչների կողմից մեզ ուղղված ցանկացած ահազանգից հետո, անձամբ մենք ենք կապ հաստատում կենտրոնի հետ և պարբերաբար տալիս այն հասցեները, որտեղ ավելի շատ կան թափառող կենդանիներ»:

Էլբակյանի խոսքերով, որևէ այլ գործառույթ, քան այդ կազմակերպության միջոցով աշխատելը, ինքը չունի. «Ինքս որևէ կերպ չեմ կարող կենդանիներին վնասազերծել: Մենք պարզապես ապահովում ենք տվյալ կազմակերպության տեղեկացվածությունը, թե քաղաքի որ հատված այցելություն կատարեն ու մաքրեն մինչև այդ ռիսկերը կվերանան»:

Օֆելի Իսրայելյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից