Իրավական Տեսանյութեր 

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ժամը 15-ի սահմաններում Գոշ գյուղի սկզբնամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան երկու բնակչի:

Բաժնում պարզվել է, որ նրանք ժամեր առաջ Հաղարծին գյուղի մոտակայքով անցնող երկաթգծի տարածքից գողացել են մոտ 6 մետր մալուխ, երկաթգծի 10 գամ և ռելսերն ամրացնող սալիկներ:

Գողոնը առգրավված է:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից