Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան խոսել է Ռուսաստանում հարուստ մարդկանց երեխաների և ոսկե երիտասարդության մասին: Այս մասին վերջինս գրել է Ինսթագրամի իր էջում։
Նրա կարծիքով անհեթեթություն է այն, որ արտերկրում և Ռուսաստանի լավագույն համալսարաններում կրթությունը հասանելի է միայն հարուստ ռուսաստանցիներին: Նա հիշել է, որ բակալավրի դիպլոմ է ստացել Ֆրանսիայի սովորական բիզնես դպրոցում, որտեղ մուտք գործելը «այնքան էլ դժվար չէր»․ «Եվ որևէ կապ ինձ չօգնեց այդ հարցում»,-ասել է նա:
Դմիտրի Պեսկովի դուստրը հավելել է, որ այնտեղ սովորում է վարձավճարով, այնուամենայնիվ, կրթություն ստանալու համար շատ հնարավորություններ կան հասարակ ընտանիքներից դիմորդների դեպքում, հավելել է նա։