Հայաստան Քաղաքականություն 

Կուսակցության նախագահի ոչ սկզբունքային դիրքորոշման պատճառով «Վստահություն» կուսակցությունը գտնվում է լուծարման փուլում. հայտարարություն

analitik.am

«Վստահություն» կուսակցության մի խումբ հիմնադիրներ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում չշահարկել արդեն-իսկ չգործող կուսակցության անունը, որովհետև դրա համար ոչ ոք լիազորված չէ։

Հայտարարության համաձայն՝ կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Սահակյանի ոչ սկզբունքային դիրքորոշման, անպատասխանատու և անբարեխիղճ գործունեության պատճառով «Վստահություն» կուսակցությունը հայտնվել է ոչ միանշանակ և արտառոց կարգավիճակում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ կուսակցական ընկերներ:

Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրած անդամի ոչ սկզբունքային դիրքորոշման, անպատասխանատու և անբարեխիղճ գործունեության պատճառով «Վստահություն» կուսակցությունը հայտնվել է ոչ միանշանակ և արտառոց կարգավիճակում։ Այդ կապակցությամբ ավելորդ շահարկումներից և հնարավոր տարըմբռնումներից խուսափելու համար հայտնում ենք, որ կուսակցությունը գտնվում է լուծարման փուլում՝ օրենքով սահմանված կարգով։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք կուսակցության խորհրդի ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ համապետական ընտրություններում ոչ մի քաղաքական ուժի չենք սատարելու, և խորհուրդ ենք տալիս չշահարկել արդեն-իսկ չգործող «Վստահություն» կուսակցության անունը, որովհետև դրա համար ոչ ոք լիազորված չէ։

Հարգանքներով՝ «Վստահություն» կուսակցության մի խումբ հիմնադիրներ»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից