Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է Իդլիբում ռազմական գործողություն սկսելու պատրաստակամության մասին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է սիրիական Իդլիբում ռազմական գործողություն սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից:

Նրա խոսքերով, գործողության մեկնարկը ժամանակի հարց է, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Նա նշել է, որ Թուրքիան ավարտել է նախապատրաստական ​​աշխատանքները՝ Իդլիբի պլանը կյանքի կոչելու համար, ինչպես արդեն արել են նախորդ գործողություններում։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան չի թողնի Իդլիբը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ներքո և մտադիր է տարածաշրջանը վերածել անվտանգ գոտու ինչպես Թուրքիայի, այնպես էլ սիրիական քաղաքի համար:

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ գոհ չէ հակամարտության կարգավորման հարցի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ այս պահին դրանք չեն բերել ցանկալի արդյունքներ։ Նա նշել է նաև, որ չնայած Իդլիբի շուրջ շարունակվող բանակցություններին, Թուրքիան և Ռուսաստանը դեռ հեռու են համաձայնության գալուց։

Նույն շարքից