Հայաստան Քաղաքականություն 

Չափազանց կարեւոր վերլուծություն ենք արել անմեղության կանխավարկածի մասին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չափազանց կարեւոր վերլուծություն ենք արել անմեղության կանխավարկածի մասին: Արժե կարդալ մեր վերլուծությունը, եթե

• Դուք դիտել եք հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հրայր Թովմասյանի վերաբերյալ,ու ձեզ մոտ հարց է առաջացել, թե արդյոք հեռուսաընկերությունը կարող էր նման լուսաբանում իրականացել։

• Ձեզ մոտ հարց է առաջանում՝ արդյոք վարչապետը եւ իշխանության այլ ներկայացուցիչները կարող են իրենց ելույթներում խոսել այլ անձանց մեղավորության կամ անմեղության մասին։

• Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունները կարդալիս Ձեզ մոտ տպավորություն է առաջանում, որ դրանցով արդեն իսկ հրապարակված է դատարանի վերջնական որոշումը։

Կարծում եմ՝ մեր վերլուծությունը հատկապես առանձնանում է նրանով, որ դրանում որեւէ կոնկրետ դեպքեր քննարկված չեն, եւ ընթերցողը հնարավորություն ունի ներկայացված չափանիշների համադրմամբ հանգել սեփական հետեւությունների։

Հղումը՝ մեկնաբանությունում»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից