Քաղաքականություն 

Այս սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամի Ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես զենքի լեզվով. Վահե Գրիգորյան

analitik.am

Փորձագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2004թ-ին այս օրը դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցող լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:

Մարդասպանը ադրբեջանցի ռամիլ սաֆարովն էր, ով <<միջազգային երաշխիքների>> ներքո պետք է կրեր իր ցմահ ազատազրկումը, սակայն <<եվրոպական ժողովրդավարության և միջազգային երաշխիքների միջոցով>> 2012թ-ին սաֆարովը հանձնվեց ադրբեջանին, նույն օրը տեղում արդարացվեց և ստացավ ավելի բարձր պաշտոն:

Այս սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամի ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես զենքի լեզվով, իսկ սաֆարովի պատժի կրման և ադրբեջանին փոխանցման հանգամանքները ի ցույց դրեցին <<խաղաղության միջազգային երաշխիքների>> սին ու դատարկ լինելը:

Խաղաղություն պարտադրում են...

Ցտեսություն»:

Նույն շարքից