Քաղաքականություն 

Երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կանցկացվի համաձայն բոլոր միջազգային իրավական նորմերի. Արման Աբովյան

analitik.am

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ադրբեջանցի ռազմական հանցագործ Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար իրականացված ոճրագործության տարելիցն է: 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի իրականացրած ռազմական դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ձեռքով: Գուրգեն Մարգարյանը սպանվեց քնած ժամանակ, ադրբեջանցի սպա Սաֆարովը կացնահարել էր հայի գյուխը: Հունգարական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման,բայց 8 տարի անց նա հանձնվեց Բաքվին:

Ադրբեջանում սպա Սաֆարովն անմիջապես ազատ արձակվեց, նրան դիմավորեցին իբրև հերոս, բարձացնելով կոչումը` վճարեցին նաև 8 տարվա աշխատավարձը: Քնած հայի սպանության համար Ռամիլ Սաֆարովը ճանաչվեց Ադրբեջանի ժողովրդական հերոս: Նրա մասին գրքեր են գրում,օրինակ են բերում` որպես ադրբեջանական հերոս: Ահա, թե ինչ պետք է իմանալ Ադրբեջանի իրական իրավիճակի մասին:

Հ.Գ. Հայ և ադրբեջանցի ժողովրդի խաղաղության նախապատրաստման խորագրի ներքո` առաջարկում եմ դիմել Ադրբեջանի իրավապահ մարմիններին, որ իրենք հանձնեն Ռամիլ Սաֆարովին Հայաստանի Հանրապետությանը` գազանաբարո սպանության արդար դատավճիռը կայացնելու համար: Ես` որպես Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր, երաշխավորում եմ, որ մարդասպանի դատավարությունը կանցկացվի համաձայն բոլոր միջազգային իրավական նորմերի, ինչպես նաև կապահովվի իրավապաշտպանի անհրաժեշտ աջակցությունը»։

Նույն շարքից