Հասարակություն 

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա․ կան զոհեր և տուժածներ

analitik.am

Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Bild-ից։

Նշվում է, որ հրաձգության արդյունքում առնվազն ութ մարդ է մահացել, հայտնի է նաև հինգ տուժածների մասին, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հանցագործը կրակ է բացել երկու բարում, ինչից հետո ավտոմեքենայով շրջել է քաղաքում և շարունակել կրակել:

Քաղաքում հատուկ գործողությունների ռեժիմ է մտցվել:

Ոստիկանները հայտնել են մեկ ձերբակալվածի մասին: Նշվում է նաև, որ հրաձգությանը հնարավոր է մասնակցել են մի քանի հոգի:

Նույն շարքից