Գլխավոր Հասարակություն 

Գերմանիայում մարդկանց գնդակահարած քաղաքացուն մահացած են հայտնաբերել. Դիակի մոտ ևս մեկ դիակ է հայտնաբերվել

analitik.am

Գերմանական Հանաու քաղաքի բարերում ու հրապարակում մարդկանց գնդակահարելու մեջ կասկածվողին մահացած են հայտնաբերել: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից՝ նշելով, որ վերջինիս դին հայտնաբերել են սեփական տանը:

Հայտնաբերված անշնչացած մարմնի հարևանությամբ ևս մեկ դի է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Միջադեպի արդյունքում կա առնվազն 8 զոհ և 5 վիրավոր:

 

Նույն շարքից