Հասարակություն Ռազմական 

Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին, հատկապես պաշտոնական, տեղեկատվություն չունեմ. Սենոր Հասրաթյան

analitik.am

«168 ժամ»-ը գրում է. «Բանակում առկա իրավիճակի մասին միայն կարող եմ ասել, որ Արցախի զինված ուժերը գործում են տարվա պատրաստվածության պլանին համապատասխան և կատարում իրենց առջև դրված խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում  նշել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Պաշտպանության բանակում տիրող ներկայիս իրավիճակին։

Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկատվությանը, որի մասին վերջին օրերին մամուլը գրում է, Սենոր Հասրաթյանը նշել է. «Կարեն Աբրահամյանի հրաժարականի մասին, հատկապես պաշտոնական, տեղեկատվություն չունեմ»։

Հարցին՝ Պաշտպանության բանակում պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, կլինե՞ն կադրային փոփոխություններ, Սենոր Հասրաթյանը պատասխանել է, որ ինչպես զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, այդ հարցը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի լիազորությունների շրջանակներում է, ուստի այս պահին ոչինչ ասել չի կարող»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից