Հասարակություն 

Սիրիայում թուրքական բանակը նահանջել է և հեռանալուց առաջ այրել դիրքերը

analitik.am

Թուրքական բանակը սկսել է նահանջել Սիրիայի դիրքերից, որոնք զբաղեցրել է հյուսիսային Խասեկ նահանգի Թել-Թամեր բնակավայրից ոչ հեռու: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է North Press-ի Twitter-ի էջից:

Գործակալության տվյալներով՝ թուրքական բանակը լքում է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող Շաբլիա, Ալ-Մանաժիր և Էս-Սաուդ բնակավայրերը, որտեղ տեղի է ունեցել «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան: North Press-ի փոխանցմամբ՝ նրանք հեռանալուց առաջ այրել են դիրքերը:

Նույն շարքից